Պեկինում ընդհարումներ են տեղի ունեցել «Մալայզիայի ավիագծերի» կորած հանրանավի ուղեւորների հարազատների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ: Ինչպես հաղորդում է Reuters գործակալութունը, Մալայզիայի դեսպանատան մոտ սկսված անկարգություններին մասնակցել են տասնյակ մարդիկ:
Մարտի 24-ին «Մալայզիայի ավիագծեր» ընկերությունը տարածել է հայտարարություն, հայտնելով, որ այդ ինքնաթիռում եղած բոլոր մարդիկ զոհվել են:
Boeing-ի ուղեւորների ընտանիքների անդամները, որոնք հավաքվել Էին դիվանագիտական ներկայացուցչության մոտ, ավիաընկերությունից եւ Մալայզիայի կառավարությունից պահանջել են, որ իրենց ստույգ տեղեկատվություն տրամադրեն ինքնաթիռի ճակատագրի մասին: Բողոքի ակցիայի մասնակիցները ջրով շշեր են նետել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա, որոնք շրջապատել Էին դեսպանատունը:
Ոստիկաններին հաջողվել Է հետ մղել բողոքավորներին:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ Մալայզիայի ավիաընկերությանը պատկանող Boeing 777-200-ը մարտի 7-ին կատարում Էր Քուալա Լումպուր - Պեկին երթուղով չվերթը: Ինքնաթիռում եղել են 227 ուղեւոր եւ անձնակազմի 12 անդամ: Ինքնաթիռի հետ կապն ընդհատվել Է Մալայզիայի մայրաքաղաքից թռչելուց հետո մոտավորապես երկու ժամ անց: