Գերմանիայի Allianz ապահովագրական ընկերությունը ձեռնամուխ է եղել «Մալայզիայի ավիաուղիներ» ընկերության կորած Boeing 777-200 ինքնաթիռի միջադեպի հետ կապված հնարավոր վնասի փոխհատուցմանը, որը կատարում էր Քուալա Լումպուր – Պեկին երթուղով չվերթը: Այս մասին մարտի 19-ին Մյունխենում հաղորդել է կոնցեռնի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ վնասը կփոխհատուցվի այն ավիաընկերությանը, որին պատկանել է ավիահանրանավը, և անհայտ կորած ուղևորների հարազատներին: Ինքնաթիռում եղել են 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ:
Նշվում է, որ Allianz-ն այն կոնսորցիումի հիմնական մասնակիցն է, որն ապահովագրել է «Մալայզիայի ավիաուղիների» օդանավերը: Ապահովագրական վճարների ընդհանուր գումարն, ըստ փորձագետների գնահատումների, կարող է գերազանցել 100 միլիոն դոլարը:
Boeing 777-200-ի հետ կապն ընդհատվել է մարտի 7-ին Մալայզիայի մայրաքաղաքից դրա մեկնելուց մոտավորապես երկու ժամ անց: