Ավստրալիայի իշխանությունները պատրաստվում են մալայզիական կորած Boeing 777-200-ի որոնման համար ուղարկել ավելի հզոր հիդրոլոկատոր: Այդ մասին գրել Է The Guardian-ը:
Bluefin 21 ստորջրյա ապարատն արդեն հետազոտել Է Ավստրալիայի արեւմտյան ափի որոնման գոտու ավելի քան 80 տոկոսը, որտեղ գրանցվել են այն ռադիոազդանշանները, որոնք, ենթադրաբար, ուղարկվել են կորած ինքնաթիռի «սեւ արկղերից» մեկից, բայց Boeing-ն այդպես Էլ չի գտնվել:
Ավստրալիայի պաշտպանության նախարար Դեւիդ Ջոնսթոնը հայտարարել Է, որ որոնումների համար կարող Է օգտագործվել ավելի հզոր հիդրոլոկատոր՝ նման այն հիդրոլոկատորին, որը 1985 թվականին Ատլանտյան օվկիանոսի հատակին գտավ «Տիտանիկը»:
«Հաջորդ քայլը, կարծում եմ, կլինի, ավելի հզոր հիդրոլոկատորի օգտագործումը, որը կարող Է աշխատել մեծ խորության վրա»,- ասել Է Ջոնսթոնը:
Ավստրալիան արդեն Մալայզիայի, Չինաստանի եւ ԱՄՆ-ի հետ կոնսուլտացիաներ Է վարել մարտի սկզբին կորած ինքնաթիռի որոնումների հաջորդ փուլի շուրջը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: