Malaysia Airlines ավիաընկերության Boeing-777 ինքնաթիռի որոնումները, որը կորել Է 2014 թվականի մարտին, վերսկսվել են Հնդկական օվկիանոսում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press-ը:
Գործողությանը մասնակցում Է երեք նավ: Դրանցից մեկը՝ GO Phoenix-ը, հոկտեմբերի 6-ին ժամանել է որոնման գոտի, որը գտնվում Է Ավստրալիայից 1,8 հազար կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում: Անձնակազմը ծովի հատակի ընդարձակ հատվածը կհետազոտի ջրատեղորոշիչի, տեսախցիկների եւ ռեակտիվ շարժիչների համար վառելիքի տվիչի միջոցով:
Մյուս երկու նավերը, որոնք տրամադրել Է Նիդեռլանդների Fugro կապալառուն, ինչպես սպասվում Է, որոնումներին կմիանա հոկտեմբերի վերջին:
Boeing-777-ը, որը Քուալա Լումպուրից մեկնում Էր Պեկին, ռադարներից անհետացել Է մարտի լույս 8-ի գիշերը: Հանրանավում եղել Է 239 մարդ: Ո՛չ ինքնաթիռը, ո՛չ Էլ դրա բեկորները մինչ այժմ չեն գտնվել: Մարտի վերջին Malaysia Airlines-ը պաշտոնապես հայտարարել Է, որ ինքնաթիռում եղած բոլոր անձնաց համարում Է զոհված: