Malaysia Airlines ավիաընկերության կորած ինքնաթիռի որոնման գործողությունը մտել է նոր փուլ, որը ենթադրում է օդից ակտիվ որոնումների դադարեցում:

 

Ինչպես նշված է JACC-ի հաղորդագրության մեջ, առաջիկա շաբաթներին գործողությունը կուղղորդվի Հնդկական օվկիանոսի հատակին բեկորների որոնմանը: Ավստրալիան մտադիր է Lockheed AP-3C Orion-ը թողնել ափամերձ Փերտ քաղաքում, մինչդեռ մյուս երկրները հետ են կանչում իրենց ինքնաթիռները: Ըստ France-Presse գործակալության տվյալների՝ ԱՄՆ-ը, Նոր Զելանդիան, Ճապոնիան և Մալայզիան հավաստել են իրենց ինքնաթիռների հետկանչումը: Դրա հետ մեկտեղ Չինաստանի իշխանություններն առայժմ նման հայտարարություններ չեն արել:

 

Նավերի մեծ մասը նույնպես կհեռանա որոնման գոտուց, բայց մի քանիսը նախկինի պես կմնան տարածաշրջանում:

Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777-200 ավիահանրանավը, որը կատարում էր MH370 չվերթը Քուալա Լումպուրից Պեկին՝ 227 ուղևորներով և անձնակազմի 12 անդամներով, ռադարների Էկրաններից կորել է մարտի լույս 8-ի գիշերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: