ԱՄՆ-ի նախկին օդաչուն ուսումնասիրել է մալայզիական Boeing 777-ի հնարավոր աղետի շրջանում արված հազարավոր արբանյակային լուսանկարներ եւ հանգել է այն եզրակացության, որ իրեն հաջողվել է գտնել մարտի 8-ին կորած MH370 չվերթի բեկորները, տեղեկացնում է Daily Mail թերթը:

 

Նյու Յորքի նահանգում բնակվող Մայքլ Հոբելը հրատարակությանը հայտնել է, որ Malaysia Airlines ավիաընկերության կորած Boeing-ի բեկորները գտել է Թաիլանդի ափերի մոտ:

 

Հոբելի խոսքով՝ ինքը մի քանի հազար արբանյակային լուսանկարներ է ուսումնասիրել www.tomnod.com կայքում, որտեղ սովորական ինտերնետ-օգտատերերը կարող են ուսումնասիրել լուսանկարներ և նշումներ անել օգնելու համար զանազան գլոբալ հիմնախնդիրների լուծման հարցում: Նա հանգել է այն եզրակացության, որ նկարներից մեկում օվկիանոսում պատկերված օբյեկտներից մեկը կորած ավիահանրանավն է: Նա հավելել է, որ իր «գտածոյի» մասին հաղորդել է Հետաքննությունների համերկրային բյուրոյին և Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդին, սակայն պատասխան չի ստացել:

 

Գտնված օբյեկտի լուսանկարն արվել է MH370 չվերթի անհետացումից մի քանի օր անց: Նախկին օդաչուն հանրանավի գաբարիտների վերաբերյալ տվյալները զուգադրել է նկարի օբյեկտի մասշտաբի հետ, որոնք եղել են նույնական: Բացի դրանից, նկարի օբյեկտն ունի ինքնաթիռի ֆյուզելաժի գույնին նման գույն:

 

Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777-200 ավիահանրանավը որը կատարում էր MH370 չվերթը Քուալա Լումպուրից Պեկին՝ 227 ուղեւորներով եւ անձնակազմի 12 անդամներով, ռադարների էկրաններից կորել է մարտի լույս 8-ի գիշերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: