Հնդկական օվկիանոսում շարունակվող մալայզիական Boeing 777-200-ի որոնման միջազգային գործողության մասնակիցները ձեռնամուխ են եղել Bluefin 21 ինքնավար ստորջրյա ապարատի օգտագործմանը: Այս մասին հայտնել Է որոնման համակարգող կենտրոնի ղեկավար, Ավստրալիայի զինված ուժերի նախկին հրամանատար Անգուս Հյուսթոնը:
Bluefin 21-ը՝ տորպեդի նմանվող ստորջրյա ռոբոտը, որն ունի շուրջ 5 մետր երկարություն եւ 750 կիլոգրամ քաշ, հանդերձված Է հզոր ջրատեղորոշիչով: Ապարատը կարող Է սուզվել մինչեւ 4,5 կիլոմետր խորության վրա եւ աշխատել 25 ժամ:
Անցած երկու շաբաթվա ընթացքում փրկարարներին հաջողվել Է չորս անգամ գրանցել այն ազդանշանները, որոնք կարող Էին արձակված լինել կորած ավիահանրանավի «սեւ արկղից»: Սակայն վերջին անգամ դա տեղի Է ունեցել վեց օր առաջ: Փորձագետները կարծում են, որ «սեւ արկղի» մարտկոցի պաշարն սպառվել Է:
Հյուսթոնը նաեւ հայտնել Է, որ Ավստրալիայի ռազմածովային ուժերի «Օվկիանոսային վահան» նավը, որը գտնվում Է որոնողական գոտում, օվկիանոսի մակերեւույթին գրանցել Է նավթի ոչ մեծ բիծ: Շուտով կկատարվի վերցված նմուշների վերլուծություն,
Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777-200 ավիահանրանավը, որը կատարում Էր MH370 չվերթը Քուալա Լումպուրից Պեկին՝ 227 ուղեւորներով եւ անձնակազմի 12 անդամներով, ներառյալ 154 ուղեւոր Չինաստանից, ռադարների Էկրաններից կորել Է մարիտի լույս 8-ի գիշերը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: