Մարտ ամսվա սկզբին Հնդկական օվկիանոսում կորած մալայզիական ավիահանրանավի հայտնաբերման միջազգային գործողության մասնակիցներն ապրիլի 4-ին սկսում են ինքնաթիռի «սեւ արկղերի» ստորջրյա որոնումները, տեղեկացնում է CNN հեռուստաալիքը:

 

Ըստ Ավստրալիայում բազավորված՝ որոնումների համակարգող կենտրոնի տվյալների՝ ընդամենը գորողությանը մասնակցում են 14 ինքնաթիռ եւ ինը նավ: Հնդակական օվկիանոսի հարավում որոնումների տարածությունը կազմում է 217 հազար քառակուսի կիլոմետր:

 

Գործողությանը կօժանդակեն Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի Echo հիդրոգրաֆիական նավը եւ ավստրալական Ocean Shield ծովային փոխադրանավը: Ինքնաթիռի ինքնագրիչների ստորջրյա որոնումներն սկսվում են կրիտիկական պահի. դրանց կուտակիչները կլիցքաթափվեն եւ ազդանշանային փարոսիկներին առանց սնուցման կթողնեն ավիաաղետից մոտավորապես 30 օր անց, որը տեղի Է ունեցել մարտի լույս 8-ի գիշերը:

 

Հաղորդվում Է, որ ավստրալական Ocean Shield-ը հանդերձված Է TPL-25 վիթխարի ստորջրյա միկրոֆոնով եւ Bluefin-21 ստորջրյա ռոբոտով, որը կարող Է որոնողական աշխատանքներ կատարել օվկիանոսի հատակին:

 

Boeing 777-200 ավիահանրանավը կատարում Էր MH370 չվերթը Քուալա Լումպուրից Պեկին՝ 227 ուղեւորներով եւ անձնակազմի 12 անդամներով: Այն բանից 16 օր անց, երբ ինքնաթիռը անհետացավ ռադարների Էկրաններից, Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազաքը հայտնել Է, որ օդանավն ընկել Է Հնդկական օվկիանոսի հարավային մասում. այս մասին Է վկայել արբանյակային տվյալների վերլուծությունը: Ենթադրվում Է, որ ոչ ոք ողջ չի մնացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: