Արգենտինայի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ դադարեցնում են կորած «Սան Խուան» սուզանավի անձնակազմի 44 անդամներին փրկելու գործողությունը: Այդ մասին դեկտեմբերի 1-ին հայտնել է Associated Press գործակալությունը:
Ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Էնրիկե Բալբին պարզաբանել է, որ ավելի քան 15 օր տեւած որոնումներն ընթացել են կրկնակի ավելի երկար, քան փրկության գործողության համար սահմանված է նման դեպքերում:
Միեւնույն ժամանակ նա նշել է, որ քանի դեռ նավը չի գտնվել, ռազմածովային ուժերը չեն հայտարարի անձնակազմի զոհվելու մասին: Ըստ որում նշվել է, որ, եթե սուզանավին չի հաջողվել ջրի մակերես բարձրանալ, այնտեղ թթվածնի պաշարը կբավականացներ 10 օրվանից ոչ ավելի: Արգենտինայի հարավում որոնողական գործողությունը շարունակվում է, դրան մասնակցում է 12 երկիր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: