Իտալիայի ափերի մոտ շարունակվում Է Norman Atlantic այրվող լաստանավի ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին փրկելու գործողությունը, որը Հունաստանի Պատրի քաղաքից ուղեւորվում Էր իտալական Անկոնա նավահանգիստ: Նավը այրվել է, երբ գտնվում Էր Կորֆու կղզուց մոտավորապես 40 մղոն արեւմուտք ընկած շրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գործողությունը ղեկավարում է իտալական կողմը: Իտալիայի ռազմածովային ուժերի հաղորդագրության համաձայն՝ ներկա պահին փրկվել Է 290 մարդ, որոնց թվում են ուղեւորներ եւ նավի անձնակազմի անդամներ: Փրկված մարդկանց ուղարկում են Իտալիայի Բրինդիզի քաղաքի հիվանդանոց:
Լաստանավի վրա մնում Է 188 մարդ: Հաստատված Է ուղեւորներից մեկի զոհվելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: