Իտալիայում քրեական գործ Է հարուցվել Norman Atlantic լաստանավում բռնկած հրդեհի փաստով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 29-ին հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը:
Իտալիայի ափերի մոտ շարունակվում Է Norman Atlantic նավի ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին փրկելու գործողությունը, որը Հունաստանի Պատրի քաղաքից ուղեւորվում Էր իտալական Անկոնա նավահանգիստ: Նավը բռնկել Էր, երբ գտնվում Էր Կորֆու կղզուց մոտավորապես 40 ծովային մղոն արեւմուտք ընկած շրջանում:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Իտալիայի ռազմածովային ուժերին հաջողվել Է Norman Atlantic այրվող լաստանավից փրկել 340 մարդու: Նրանց տվյալներով՝ նավի վրա մնում են 138 ուղեւորներ եւ անձնակազմի անդամներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: