Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ավտոմեքենայի հետ կապված վթարի փաստով։
Այս մասին գերատեսչությունը հայտնել է իր տելեգրամյան ալիքում և մանրամասնել, որ ներկայում կատարվում են քննչական համալիր գործողություններ, իսկ քննության արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ։
Կիևում Զելենսկու մեքենայի հետ տեղի ունեցած վթարի մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը։
Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովի խոսքով՝ բժիշկները երկրի ղեկավարի մոտ լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերել։
Նրանք օգնություն են ցուցաբերել նաև այն մեքենայի վարորդին, ով բախվել էր Զելենսկուն տեղափոխող ավտոմեքենային։