Հունիսի 20-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանի (ծնվ. 1994թ., Սիսիանի զ/կ, 2013-1 զորակոչ) մահվան փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը): Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:

 

Վերջինիս խոսքով' դեռևս հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված չկա, կատարվում է նախաքննություն:

 

Հիշեցնենք, որ ստացված օպերատիվ տեղեկության համաձայն' հունիսի 20-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը (ծնվ. 1994թ., Սիսիանի զ/կ, 2013-1 զորակոչ): Միջադեպի մանրամասները ճշտվում են: