Հայաստանի կողմից խաղաղության պայմանագիրը ստորագրելու մասով որևէ ձգձգում չկա: Մենք պատրաստ ենք այն ստորագրել, կարելի է ասել' գնդակը գտնվում է ադրբեջանական կողմում: Այս մասին հուլիսի 5-ին' ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության անդամների հետ մամուլիս ասուլիսին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի համաձայնեցմանը, ԱԺ նախագահն ասաց, որ գործընթացը շարունակվում է.
«Մենք լիահույս ենք, որ հաջողության կհասնենք»: