«Հրապարակը» գրում է․

Երեկ Հանրապետության հրապարակում ավելի շատ մարդ էր հավաքվել, քան կարելի էր ակնկալել, եւ դա նշանակում է, որ մարդիկ' ինչքան էլ հիասթափված եւ կոտրված, շարունակում են պայքարը եւ հույս ունեն, որ Սրբազան շարժումը հաջողության կհասնի: Բայց շարժման ակտիվիստներն ակնկալում են, որ ավելի շատ մարդ կմիանա իրենց, եւ այդ միտքը, իրեն բնորոշ անկեղծությամբ, հրապարակեց Գառնիկ Դանիելյանը. «Սիրելի հայրենակիցներ ջան, սա մեկ մարդու, մեկ կուսակցության, մեկ ուժի լուծելու հարց չէ: Տանը նստած ստատուս կամ մեկնաբանություն գրելով ոչինչ չի ստացվի: Այսօր իշխանության հեռացման հարցով պետք է զբաղվեն բոլորը, նաեւ' գործարարները, որոնք ամբողջ ժամանակ այս ժողովրդի հաշվին հարստացել են: Պետք է բռունցքվենք, որ հաղթենք եւ նոր արշալույսներ բերենք այս ժողովրդին»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 03․ 10․ 24 թ համարում։