Այս տարվա ապրիլին խորտակված հարավկորեական «Սևոլ» մարդատար լաստանավի անձնակազմի անդամներից մեկը խոստովանել Է, որ ալկոհոլ Էր օգտագործում փրկարարներին սպասելու ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 3-ին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով կորեական ԶԼՄ-ներին:

 

«Սևոլը» խորտակվել Է ապրիլի 16-ին: Ըստ վերջին տվյալների, ողբերգության զոհ Է դարձել 304 մարդ: Նավի խորտակման գործով ձերբակալվել Է շուրջ 20 մարդ՝ «Չոնհեչժին» ընկերության աշխատակիցներ, անձնակազմի անդամներ եւ նավագնացության կորեական ասոցիացիայի աշխատակիցներ, որոնց կասկածում են անվտանգության կանոնների խախտման եւ կոռուպցիայի մեջ: Գործի նյութերի համաձայն՝ նավի հրամանատարը, որին ցմահ բանտարկություն Է սպառնում, առաջիններից մեկն Է լքել խորտակվող նավը:

 

Ինժեներներից մեկը հայտարարել Է, որ ինքն ու իր գործընկերները գարեջուր Էին խմում լաստանավի նախասրահում, նախքան օգնություն ստանալը: Նավն այդ ընթացքում շարունակում Էր սուզվել: «Մենք մի քիչ խմեցինք, որպեսզի թուլանանք»,-խոստովանել Է ինժեները, որը մեղադրվում Է անփութության մեջ:

 

Գործակալության տվյալներով՝ անձնակազմի 15 անդամները, այդ թվում՝ նավի հրամանատարը, դատարանում հայտարարել Է, թե կարծում Էին, որ ուղեւորների տարհանումը փրկարարների գործն Է: Նավի հրամանատարը նաեւ ասել Է, որ իրենք չեն ստուգել նավի անվտանգությունը «հաստատված պրակտիկայի շրջանակներում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: