Քենիայում հուլիսի 2-ին Fokker 50 բեռնատար ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են անձնակազմի բոլոր չորս անդամները: Այդ մասին հայտնել է աղետների ազգային կենտրոնը:
Նայրոբիի միջազգային օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո օդանավը բախվել է լապտերասյունին և ընկել արդյունաբերական շենքի վրա: Վթարի հետևանքով ինքնաթիռը մասնատվել է ու բռնկել:
Վաղ առավոտյան շենքում ոչ ոք չի եղել, ուստի գետնի վրա զոհեր չկան: Օդանավակայանը որոշ ժամանակ փակվել է, բայց այժմ վերսկսել է աշխատանքը, հայտարարել է անվտանգության ծառայության ղեկավար Էրիկ Կիրաիտեն, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: