Հոնիական ծովում այրվող Norman Atlantic մարդատար լաստանավում ժամը 04.00-ի (Երեւանի ժամանակով ժամը 07.00-ի) տվյալներով՝ մնում Է 267 մարդ, 221 ուղեւորի փրկել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Իտալիայի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը:
«221 մարդ փրկվել Է, 257-ը տակավին մնում է նավում»,- ասված Է Իտալիայի ռազմածովային ուժերի հաղորդագրության մեջ, որը զետեղված Է Twitter միկրոբլոգում գերատեսչության պաշտոնական Էջում:
Հունաստանից Իտալիա մեկնող լաստանավում հրդեհն սկսվել Է դեկտեմբերի 28-ի վաղ առավոտյան ավտոսրահի հատվածամասում: Բռնկման պահին նավում եղել Է շուրջ 470 մարդ, այդ թվում՝ 410 ուղեւոր: Արտակարգ պատահարի հետեւանքով մեկ մարդ Է զոհվել, մի քանիսը տուժել են:
Փրկարարական գործողությանը մասնակցում են Հունաստանը, Իտալիան եւ Ալբանիան, ամբողջ գործընթացը ղեկավարում են Իտալիայի առափնյա պահպանության ուժերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: