Պենտագոնը ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Էսկադրային ականակիր Է ուղարկել Հնդկական օվկիանոսի շրջան՝ կորած մալայզիական ավիահանրանավի որոնումների համար: Այդ մասին մարտի 14-ին հաղորդել Է ABC-ն:

 

«Մենք ունենք որոշ տեղեկություններ, ըստ որոնց՝ ինքնաթիռն ընկել Է Հնդակական օվկիանոս»,- մեջբերում Է հեռուստաալիքը բարձրաստիճան զինվորականի խոսքը: Ավելի վաղ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քառնին հայտարարել Է, որ ինքնաթիռի որոնման գոտին կարող Է ընդլայնվել մինչեւ Հնդկական օվկիանոս՝ ելնելով նոր տեղեկատվությունից: Ըստ որում նա չի ճշտել, թե ինչ նոր տվյալներ են ստացել ԱՄՆ-ի իշխանությունները:

 

Ինչպես հաղորդել են Պենտագոնի ներկայացուցիչները, ամերիկյան Kidd Էսկադրային ականակիրը, որն ավելի վաղ Մալայզիայի իշխանությունների խնդրանքով տեղաբաշխվել Էր Մալակայի նեղուցի արեւմտյան մասում, այժմ շարժվում Է դեպի այն շրջան, որտեղ Հնդկական օվկիանոսը սահմանակցում Է Անդամանյան ծովի հետ: Նավում գտնվում են ուղղաթիռներ, որոնք նույնպես կարող են մասնակցել որոնումներին: