Լոս Անջելես քաղաքի ոստիկանությունը դիմել է հանրության օգնությանը՝ անհետ կորած 45-ամյա Արմանդ Զահարյանին գտնելու համար։ Այս մասին տեղեկացնում է CBS Los Angeles-ը:

 

Ոստիկանության տվյալներով՝  տղամարդուն վերջին անգամ տեսել են նոյեմբերի 19-ի առավոտյան, ժամը 9։30-ին, Շերման Օքս քաղաքում։

 

Զահարյանի ընտանիքի անդամները հայտնել են, որ նա դուրս է եկել տանից և գնացել Լոս Անջելեսի արվարձանում գտնվող իրեն պատկանող խանութ: Մեքենան հայտնաբերվել է խանութի մոտ գտնվող ավտոկայանատեղում:

 

Նրա որոնումները շարունակվում են: