54 անհետ կորած զինծառայողի ընտանիք 32.400.000 դրամ ֆինանսական աջակցության տրամադրումը երկարաձգվեց մինչև 2023 թ. հոկտեմբեր։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա՝ օգոստոսի 31-ի նիստում։

Ըստ ՀՀ կառավարության հիմնավորման' որոշման ընդունումը պայմանավորված է անհետ կորած զինծառա¬յողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունա¬կակա¬նությունն ապահովելու անհրա¬ժեշ¬տությամբ։

«ՀՀ կառավարության 2020 թ. դեկտեմբերի 10-ի «Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» որոշմամբ նախատեսված է մինչև 2023 թ. օգոստոսը ներառյալ ամենամսյա սոցիալական աջակցության տրամադրում զինծառայողի ընտանիքին՝ ամսական 300.000 դրամի չափով, սակայն ոչ ավել, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը»,– նշված է որոշման մեջ:

Այդ պատճառով առաջարկվել է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թ. հոկտեմբերը ներառյալ: