Չինաստանի «Հայսյուն-01» խոշորագույն որոնողական նավը գործի է դրվել «Մալայզիայի ավիաուղիներ» ավիաընկերության կորած Boeing 777-200-ը գտնելու համար, հաղորդում է Սինհուա գործակալությունը:
«Մարտի 19-ի առավոտյան նավը կմտնի Սինգապուրի ջրեր, որտեղից ուղղություն կվերցնի դեպի Զոնդյան նեղուց՝ այնտեղ որոնողական գործողությանը մասնակցելու համար»,- մեջբերում Է գործակալությունը Շանհայ քաղաքի օվկիանագրական վարչության ներկայացուցչի հայտարարությունը:
Նրա խոսքով՝ «Հայսյուն-01»-ը որոնողական գործողությանը պատրաստվելու հրաման Է ստացել մարտի 17-ին: «Հայսյուն-01»-ն ունի ուղղաթիռ, ինչպես նաեւ ստորջրյա որոնումներ կատարելու համար նախատեսված ռոբոտ: Դա ՉԺՀ-ի առավել արդիական որոնողական նավերից մեկն Է»,- նշել Է նա:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ ինքնաթիռի հետ կապը, որտեղ եղել են 227 ուղեւոր եւ անձնակազմի 12 անդամ, կորել Է մարտի 7-ին Մալայզիայի մայրաքաղաքից թռչելուց հետո մոտավորապես երկու ժամ անց: Ավիահանրանավի որոնման գործողությունը շարունակվում Է: