Ամբողջ Մալայզիայում հասարակական տրանսպորտը կանգ Է առել, հենց որ համազգային ռադիո- եւ հեռուստաալիքները հայտարարել են լռության րոպեն սկսվելու մասին, որը կոչված Էր հարգելու այն հայրենակիցների հիշատակը, որոնք մեկ ամիս առաջ Ուկրաինայի արեւելքում զոհվել են մալայզիական Boeing-ի կործանման ժամանակ, հաղորդել Է ԲԵՌՆԱՄԱ ազգային լրատվական գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես բոլորին կոչ եմ անում մի կողմ դնելու մնացած ամեն ինչ. բոլոր տարբերությունները մաշկի գույնի, կրոնի, քաղաքականության հարցում: Եկեք բոլորս հավաքվենք եւ միասին հարգանքի տուրք մատուցենք նրանց (զոհերին)»,- ավելի վաղ հայտարարել Է Մալայզիայի պաշտպանության նախարար Հիշամուդին Հուսեյնը:
28-միլիոնանոց բնակչությամբ թագավորությունն իր պատմության մեջ առաջին անգամ Է հայտարարել համազգային սուգ աղետի հետեւանքով զոհված մարդականց հիշատակին: Առաջին 20 մալայզիացիների աճյունները, որոնք օգոստոսի 22-ին Հոլանդիայից հայրենիք են բերվել հատուկ չվերթով, Քուալա Լումպուրի միջազգային օդանավակայանում դիմավորել են Մալայզիայի գերագույն ղեկավարը (թագավորը), պետական եւ հասարակական ականավոր գործիչներ, օտարերկրացի դիվանագտներ եւ զոհվածների հարազատները, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին»: