Ուկրաինայում մալայզիական Boeing-ի կործանման հետեւանքով զոհվածների մարմիններում հայտնաբերվել են անհայտ ծագման մետաղական բեկորներ, դրանք կարող են լինել հրթիռի բաղադրատարրեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ)' հղում անելով հետաքննության արդյունքներին:
ՈւԱԾ-ի տեղեկատվության համաձայն՝ Նիդեռլանդները եւ Ուկրաինան գրեթե միաժամանակ են հրապարակել մալայզիական ինքնաթիռի աղետի հետաքննության ընթացքի վերաբերյալ Միջազգային հետաքննչական խմբի տեղեկատվությունը:
«Կատարվել Է ավիաաղետից զոհվածների ճնշող մեծամասնության նույնականացումը: Զոհերի մի մասի մարմիններում հայտնաբերվել են մետաղական բեկորներ, որոնք չեն համապատասխանում ինքնաթիռի նյութին եւ կարող են լինել այն հրթիռի բաղադրատարրերը, որը խոցել Է NH 17 չվերթն իրականացնող ինքնաթիռը»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Ամստերդամից Քուալա Լումպուր թռչող Boeing-ը կործանվել Է հուլիսի 17-ին Ուկրաինայի Դոնեցկի մարզում: Օդանավում եղել Է 298 մարդ, այդ թվում՝ 193 հոլանդացի: Նրանք բոլորն Էլ զոհվել են:
Միջադեպի հետաքննությունը վարում Է Նիդեռլանդները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: