Ուկրաինայում Boeing-ի ավիաաղետի հետազոտման վերաբերյալ նախնական արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 9-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Նիդեռլանդների Անվտանգության խորհուրդը:
«Նախնական զեկույցը կներկայացվի ժամը 10:00-ին»,-ասված Է հաղորդագրության մեջ:
«Զեկույցը կբովանդակի փաստական տեղեկատվություն՝ հիմնված Խորհրդին հասանելի աղբյուրների վրա: Հետագա հետաքննություն անցկացնելու եւ վերջնական զեկույց կազմելու համար ամիսներ են անհրաժեշտ: Անվտանգության խորհուրդը հույս ունի վերջնական զեկույցը հրապարակել աղետի պահից մեկ տարվա ընթացքում»,-ճշտվում Է փաստաթղթում:
Malaysia Airlines ընկերության Boeing 777-ը , որը չվերթ էր իրականացնում Ամստերդամ-Քուալա Լումպուր երթուղով, հուլիսի 17-ին աղետի է ենթարկվել Ուկրաինայի Դոնեցկի մարզում: Օդանավի բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները՝ թվով 298 մարդ, զոհվել են: Նրանց մեծամասնությունը՝ 196 մարդ, Նիդեռլանդների հպատակներ էին, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: