Արեւմտյան երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել են Ուկրաինայում մալայզիական Boeing-ի ավիաաղետի վայրում զինադադարի օգտին՝ Ռուսաստանի առաջարկած հայտարարությունը: Այս մասին հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին, տեղեկացնում Է «Արմենպրեսը»:
«Այն արգելափակվեց տիպական կերպով: Որոշ եկրներ, իհարկե, Լիտվան եւ ԱՄՆ-ը, սկսեցին առաջարկել ուղղումներ՝ ասելով, որ հայտարարության մեջ չկա քննադատություն նրանց գործողությունների նկատմամբ, ում նրանք անվանում են «անջատականներ»,- նշել Է դիվանագետը:
Հայտարարության նախագծում ընդգծված Է Անվտանգության խորհրդի 2166-րդ բնաձեւի խստիվ կատարման» անհրաժեշտությունը, որը պահանջում Է ավիաաղետի անկախ հետաքննություն, եւ այն գործողություններից խուսափում, որոնք կարող են վնասել ինքնաթիռի կործանման վայրի անվթարությունը:
Մալայզիական ավիագծերի Boeing-777-ն Ուկրաինայի արեւելքում աետի Է ենթարկվել հուլիսի 17-ին: