Վիետնամական եւ մալայզիական ինքնաթիռները «Մալայզիայի ավիագծեր» ավիաընկերության կորած Boeing 777-200-ի բեկորներ չեն գտել դրա հնարավոր աղետի շրջանում Reuters գործակալությունը:
Մալայզիայի ռազմաօդային ուժերի ղեկավար Ռոձալի Դուդը նույնպես հավաստել Է այս տեղեկատվությունը:
Որոնողական գործողությունն իրականացվել Է Հարավչինական ծովում, որտեղ ավելի վաղ չինական արբանյակները գրանցել Էին մի շարք չճանաչված առարկաներ: Ըստ ՉԺՀ-ի պաշտպանական գիտության, տեխնիկայի եւ արդյունաբերության կոմիտեի տվյալների՝ Երկրի Gaofen-1 հեռավորական զոնդման մեծ լուծաչափով արբանյակը մարտի 9-ին որոնման շրջանում Հարավչինական ծովի մակերեւույթին գրանցել Էր երեք լողացող առարկա:
Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այժմ մի շարք երկրներ հետաքննում են Boeing 777-200-ի անհետացման հնարավոր պատճառները: Մասնավորապես, ըստ ավիացիոն անվտանգության ամերիկացի մասնագետների վարկածի, որոնք ստացել են շարժիչի աշխատանքի վերաբերյալ տվյալները, հանրանավը կարող Էր չորսից մինչեւ հինգ ժամ օդում լինել այն բանից առաջ, երբ նրա հետ կապը կորել Է:
Այս պահին հանրանավի որոնումներում գործի են դրված Մալայզիայի, Չինաստանի, Սինգապուրի, Վիետնամի, Ֆիլիպինների, Ինդոնեզիայի եւ ԱՄՆ-ի օդուժն ու նավերը:
Boeing 777-200 ինքնաթիռի հետ կապը, որտեղ գտնվում էին 227 ուղեւորներ եւ անձնակազմի 12 անդամներ, կտրվել էր մարտի 7-ին Երեւանի ժամանակով ժամը 22:40-ին Մալայզիայի մայրաքաղաքից թռիչքից երկու ժամ անց: Այդ պահին հանրանավը գտնվում էր Հարավչինական ծովի վրա՝ Կոտա-Բարու քաղաքից 120 ծովային մղոն հեռավորության վրա: Նախնական տվյալների համաձայն՝ օդանավում եղել են Չինաստանի 154 քաղաքացիներ, Մալայզիայի՝ 38, Հնդկաստանի՝ 5, Ինդոնեզիայի՝ 7, Ավստրալիայի՝ 7, ԱՄՆ-ի՝ 4, Ֆրանսիայի՝ 3, Նոր Զելանդիայի, Կանադայի եւ Ուկրաինայի՝ երկուական, Ռուսաստանի եւ Նիդեռլանդների՝ մեկական քաղաքացիներ: