Ուկրաինայի արևելքում մալայզիական Boeing 777 ինքնաթիռի կործանման վայրում վերջին տվյալներով հայտնաբերվել է 196 մարդու դի, ավելի վաղ հաղորդվում էր, որ հայտնաբերվել է 186 զոհի դի։ Այս մասին հայտնում է ria.ru-ն։
Ըստ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության՝ որոնողական տարածքն ընդլայնվել է մինչև 34 քկմ, արտակարգ իրավիճակների ներկայացուցիչներն աշխատանքները շարունակում են։
Հիշեցնենք, որ Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող ինքնաթիռը կործանվել էր հուլիսի 17-ին՝ Ուկրաինայի արևելքում: Աղետի հետևանքով զոհվել է 298 մարդ: