Այսօր՝ մայիսի 19-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել որ Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոցում կրակոցներ են հնչել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Սևակ Բադիրյանը:
Ժամանել է նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչակասն բաժնի խումբը:
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ատրճանակի կրկակված պարկուճներ և արնանման հետքեր:
Այս պահին ոստիկանության օպերատիվ և քննչական բաժնի խմբերըը պարզում են՝ արդյոք հիվանդանոցներում վնասվածքով քաղաքացի կամ քաղաքացիներ տեղափոխվել են, թե ոչ:
Փաստի առթիվ Դիլիջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, ինչպես նաև վիճաբանության մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: