Երեւանում այսօր՝ մայիսի 7-ին, կրակոցներ են հնչել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Ժամը 04:00-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները Նոր Նորք վարչական շրջանում ծառայություն կատարելու ժամանակ կրակոցների ձայն են լսել:

 

Ոստիկանները շրջափակել են Մոլդովական փողոցի 29/5 շենքի հարակից տարածքը և կրակոցների հետքերով ապօրինի զենք կրելու, օգտագործելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել նշված փողոցի բնակիչ, 42-ամյա Ենոք Մ.-ին:

Կայքի տեղեկություններով՝ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարևով» տիպի ատրճանակի՝ կրակված 2 պարկուճ, իսկ Ենոք Մ.-ի մոտ «Մակարով» տիպի ատրճանակ՝ 1 փամփշտակալով և 9 մմ տրանաչափի 3 փամփուշտ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ ատրճանակը առգրավված է: Նշանակվել են դատաձգաբանական և հետաքննչական փորձաքննություններ։