Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի» թանգարանի մոտակայքում մի խումբ անձինք վիճաբանում են, որի ժամանակ փոխադարձ կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Նմանատիպ տեղեկություն նաև ստացել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտում:
Տեղում ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, հրամանատարի՝ ծառայության գծով տեղակալ Լևոն Մանուկյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ՝ պարեկները մոտենում են ենթադրյալ վիճաբանության վայր:
Մի մասը՝ Արցախի փողոցից դեպի Էրեբունի թանգարանի ուղղությամբ, մի մասը՝ Էրեբունի մասիվից և Նուբարաշենի խճուղուց, քանի որ վիճաբանության ու կրակոցների վայրի մասին հստակ տեղեկություն չկար:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։