Ստամբուլի «Սուլթանահմեթ» հրապարակի մոտ տեղի ունեցած պայթյունի վայրում հայտնաբերվել են պայթուցիկ սարքի բեկորներ: Вeyazgazete պարբերականը հրապարակել է լուսանկարներ, որոնցում պատկերված են մետաղական մասեր:
Նախնական տեղեկություններով՝ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:
Վերջին տվյալներով՝ զոհվել է 10 մարդ, վիրավորվել՝ 15-ը: Այժմ հայտնի է, որ վիրավորների թվում կան Գերմանիայի քաղաքացիներ: