Ուկրաինայի արևելքում մալայզիական Boeing-777 ինքնաթիռի աղետի վայրում հրդեհ է բռնկվել: Այդ մասին հայտնում է korrespondent-ը՝ վկայակոչելով Украинская правда-ն:
«Հրդեհն առաջացել է եղանակային պայմանների պատճառով, այրվում են մահացածների իրերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Մալայզիական ավիաուղիների Boeing 777-ի կործանման հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 298 ուղևորները, այդ թվում՝ 85 երեխա և անձնակազմի 15 անդամը: