Հուլիսի 19-ին, ժամը 01.14-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում' կամրջի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:

 

Դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոտ Հարությունյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող չշահագործվող շինության տանիքում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.57-ին:

 

Ըստ նախնական տվյալների' ամբողջությամբ այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 1100 քմ). ներսում մասամբ ջերմահարվել է 40 հաստոց:

 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: