Այս պահին Արամի փողոցի վերջնամասում թունելից խիտ ծուխ է բարձրանում։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ԱԻՆ մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը նշեց, որ չգիտեն, թե ինչի հետևանքով է ծուխ առաջացել, սակայն այս պահին դեպքի վայրում աշխատում է 4 մարտական հաշվարկ։
«Հրշեջ-փրկարարները դեպքի վայրում են, փորձում են հասկանալ, թե ինչ ծուխ է։ Հավանաբար ներսում գտնվող կաբելների հետ է կապված խնդիրը։ Կրակ չի երևում, հրշեջները փորձում են մոտենալ մարման աշխատանքներ կատարելու համար»,- ասաց խոսնակը: