Հուլիսի 18-ին, ժամը 17։12-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձյունաշող գյուղում այրվում է տուն։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցում գտնվող շինությունում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։02-ին, մարվել՝ հուլիսի 19-ին, ժամը 03։15-ին։ Այրվել են շինության տանիքը (մոտ 70 քմ) և ներսում կուտակած անասնակեր (մոտ 120 հակ)։