Օդաչու Անդրեաս Լյուբիցը, ով մեղադրվում է Germanwings ավիաընկերությանը պատկանող իքնաթիռի կործանման մեջ, մեկ ու կես տարի բուժում է անցել հոգեբույժի մոտ: Այս մասին գրում է Bild թերթը' վկայակոչելով Lufthansa ընկերությունում առկա աղբյուրներին:
Lufthansa-ի նախագահ Քարսթեն Շփորը հայտարարել է, որ Լյուբիցը մի քանի ամսով ընդհատել է ուսուցումը:
Bild-ի փոխանցմամբ' ընդմիջման պատճառը ապագա օդաչուի օգնականի հոգեկան առողջության խնդիրներն էին: Ըստ թերթի, դեպրեսիաների պատճառով նա ունեցել է ուսուցման հետ կապված խնդիրներ' Ֆենքսի (ԱՄՆ) Lufthansa ամառային դպրոցում: Նրան նույնիսկ ժամանակավորապես թռիչքներին ոչ ունակ են ճանաչել:
Լյուբիցի հոգեկան առողջության խնդիրների անուղղակի հաստատումը նաև հետևյալ հանգամանքն է. դաշնային ավիացիայի վարչության նրա գործերում նշված էր, որ նա «հատուկ և կանոնավոր բժշկական զննման» կարիք ունի: Նույն բնութագիրը տրված էր նաև նրա օդաչուի լիցենզիայում: