Հալաբյան փողոցում ավտոբուսը պայթյունն իրականացրած ենթադրյալ անձի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել:

 

Քննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ բջջային հեռախոսային քարտի բաժանորդը կենցաղային հողի վրա դժգոհություններ է ունեցել ազգականներից և նախապատրաստվել էր պայթեցման եղանակով վնասել նրանց:

 

Ըստ նախնական վարկածի՝ հավանաբար, հենց նա էլ պայթուցիկ նյութեր է տեղափոխել ավտոբուսով, քանի որ ամենից շատ նրա մարմինն է վնասվել: