Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել է, որ ԴԺՀ-ի աշխարհազորը պատրաստվում է պայթեցնել Դոնեցկի օդանավակայանը: Այս մասին գրել է Газета.Ru-ն:

 

ԴԺՀ-ի ղեկավարը նշել է, որ օդանավակայանը ապագայում կվերակառուցվի, սակայն այն անհրաժեշտ է պայթեցնել:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի զինվորականները լքել են Դոնեցկի օդանավակայանի նոր տերմինալի դիրքերը:

 

Ավելի ուշ հաղորդվել էր, որ օդանավակայանում ուժայինների կորսուստը կազմել է 597 մարդ: