Գործարար, ոչ վաղ անցյալում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, այժմ արդեն՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը պատրաստվում է տոնել իր նոր նշանակումը։

Yerkir.am-ի տեղեկություններով՝ Գուրգեն Արսենյանը այդ իրադարձությանը նվիրված մեծ հավաքույթ է կազմակերպելու։

Օգոստոսի 23-ին, երեկոյան, նա պատրաստվում է մեծ շուքով տոնել իր դեսպան նշանակվելը «Ֆլորենս» ռեստորանային համալիրում։