Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայությունը որոշում է ընդունել Սերգեյ Պրոկոֆևի անվան Դոնեցկի միջազգային օդանավակայանի չվերթները չսպասարկել մինչև հունիսի 30-ը: Այս մասին հայտնում է capital.ua-ն:
«Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայության որոշման համաձայն' օդանավակայանը չի գործի մինչև հունսի 30-ը: Կիևի իշխանությունները նման որոշում են ընդունել զինված հակամարտության պատճառով, քանի որ հնարավոր չէ ապահովել թռիչքների անվտանգությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ մայիսի 26-ին օդանավակայանի շենքի մոտ տեղի ունեցած մարտերի հետևանքով զոհվել էր առնվազն 30 մարդ: