Աֆղանստանում ահաբեկչական հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:

 

Անհայտ անձը Քաբուլում պայթեցրել է ավտոբուսը, որը զինվորականների էր տեղափոխում: Ահաբեկչական հարձակման հետևանքով առնվազն 10 մարդ է տուժել:

 

Ավելի վաղ Քաբուլում երկու մահապարտ ահաբեկիչ պայթեցրել է ռազմական ավտոբուսները: Կրկնակի ռմբակոծության զոհ է դարձել յոթ մարդ: