Քաբուլում ավելի քան 30 մարդ է զոհվել հոսպիտալի վրա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետեւանքով: Այս տվյալները ներկայացրել է Associated Press գործակալությունը, որը վկայակոչել է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը: Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատնից ոչ հեռու գտնվող հոսպիտալի վրա մի քանի զինյալների հարձակումը կատարվել է մարտի 8-ի առավոտյան:

Ավելի ուշ դրա պատասխանատվությունն ստանձնել են ԻՊ-ի զինյալները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: