Քաբուլում երկու մահապարտ ահաբեկիչ պայթեցրել է ռազմական ավտոբուսներ: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը:
Պայթյունների հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել, 15-ը վիրավորվել են:
Որոշ տվյալների համաձայն՝ զոհերի թվում կան ինչպես զինվորականներ, այնպես էլ քաղաքացիներ: Հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը:
«Ներկայումս հայտնի է, որ ահաբեկչական հարձակումների հետևանքով վեց զինվորական է զոհվել և մեկ խաղաղ քաղաքացի»,- հաղորդել է տեղական ոստիկանությունը:
Սեպտեմբերի կեսերին «Թալիբան» շարժումը Քաբուլում ահաբեկչական հարձակում է կազմակերպել ԱՄՆ դեսպանատան մոտ: