Հնդկաստանի արեւելքի Արեւմտյան Բենգալիայի նահանգում մարտի 20-ին վայրի փղերը հարձակվել են գյուղի բնակիչների վրա, ինչի հետեւանքով զոհվել Է չորս մարդ, նաեւ հայտնել են մի քանի տուժածների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սինհուա գործակալությանը:
Տեղական իշխանությունների տեղեկություններով՝ վայրի կենդանիները հասել են Կալկաթա խոշոր քաղաքից 110 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակավայրեր: Նախնական տվյալներով՝ փղերը դուրս են եկել Բանքուրայի օկրուգի ջունգլիներից:
«Նաասիգրամում երեք մարդ Էր աշխատում դաշտում, երբ առավոտյան նրանց վրա են հարձակվել փղերը եւ սպանել, չորրորդ զոհն սպանվել Է Մոնթեսվարում: Մի քանի մարդ վիրավորվել Է կենդանիների հարձակումների ընթացքում»,- գործակալությանը հայտնել են տեղական իշխանությունները:
Տեղական լրատվամիջոցները նշում են, որ իշխանությունները օգնական-մասնագետներ են ուղարկել միջադեպի շրջան՝ փղերին մարդկանց բնակության վայրերից ջունգիլներ հետ տանելու նպատակով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: