Առնվազն 17 մարդ Է զոհվել, եւս շուրջ 30-ը՝ վիրավորվել Պակիստանի հյուսիսարեւմտյան շրջանում իրականացված ահաբեկչական գործողության հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 7-ին հաղորդել Է Dawn հրատարակությունը:
Չարսադա քաղաքի դատարանի շենքի մոտ պայթյունը որոտացել Է առավոտյան այն պահին, երբ մահապարտը փորձել Է ներխուժել այնտեղ, եւ ոստիկանությունը կրակ Է բացել նրա վրա: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունն ստանձնել Է «Ջամաթ ուլ Ահրար» խմբավորումը, որն անջատվել Է պակիստանցի թալիբների շարժումից: Խմբավորման հաղորդագրության համաձայն, որն ուղարկվել Է լրագրողներին, դատարանի վրա գրոհը վրեժ Էր Մումթազ Քադրիի մահապատժի համար, որը մեղադրվել Էր Փենջաբի նահանգի նախկին ղեկավար Սալման Թասիրի սպանության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: