Պակիստանի հյուսիսում առնվազն քսան մարդ Է զոհվել, գրեթե 100 բնակիչ ևս տուժել է սաստիկ փոթորկի հետևանքով: Այդ մասին այսօր հայտնել են տեղական զանգվածային լրատվամիջոցները:
The Pakistan Observer թերթը նշում Է, որ հունիսի 1-ի երեկոյան ամպրոպը՝ քամու՝ ժամում 148 կիլոմետրից ավելի պոռթկումներով մոլեգնել Է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում և հարևան Ռավալփինդի քաղաքում: Փենջաբի նահանգի մի քանի շրջան հոսանքազրկվել է: Տարերքի հարվածից մարդկանց մեծ մասը զոհվել է շենքերի փլվելու և ծառերի տապալման հետևանքով:
Բացի դրանից, վատ եղանակային պայմանների պատճառով բոլոր չվերթերը Բենազիր Բհուտոյի անվան օդանավակայան հետաձգվել են. ժամանող ինքնաթիռներն ուղարկվել են Լահոր, այս մասին հաղորդել Է ՏԱՍՍ-ը: