Պակիստանի Շիկարպուր քաղաքում շիական մզկիթի պայթյունի հետևանքով 60 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Ինչպես հաղորդում է AFP գործակալությունը, ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել հունվարի 30-ին՝ ուրբաթօրյա նամազի ժամանակ, երբ մզկիթը լի է եղել մարդկանցով:

 

Պայթյունի հետևանքով փլուզվել է շենքի տանիքը, բազմաթիվ վիրավորներ մնացել են փլատակների տակ, ուստի զոհերի թիվը, հավանաբար, կաճի:

 

Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում՝ փորձելով հասկանալ՝ արդյո՞ք հարձակումը իրականացրել է մահապարտը, թե՞ ռումբ է պայթել:

 

Ահաբեկչական հարձակման հետևանքով առնվազն հինգ երեխա է զոհվել:

 

Մզկիթի պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է մի խմբավորում, որն առանձնացել է «Թալիբան» շարժումից: