Աֆղանստանի Ջելալաբադ քաղաքում Հնդկաստանի հյուպատոսության շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է NDTV հեռուստաալիքը:

 

Մահապարտ ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ սարքը շենքից 200 մետր հեռավորության վրա:

 

Տվյալ շրջանում գտնվում են մի շարք հյուպատոսական հիմնարկներ:

 

Reuters-ի տեղեկության համաձայն՝ պայթյունից հետո փակվել է Պակիստանի հյուպատոսությունը: Հաղորդվում է նաև երկու զոհի և երկու վիրավորի մասին:

 

Նախնական տեղեկություններով՝ ահաբեկչական հարձակումն իրականացվել է հյուպատոսության շենքում հերթի ժամանակ:

 

Ոստիկանության տվյալներով՝ մյուս հարձակվողները կարող են լինել հյուպատոսարանի անմիջական մոտակայքում: