Առնվազն 31 մարդ է զոհվել, հինգ բնակիչ անհետ կորած է համարվում Աֆղանստանի հյուսիսում մոլեգնող սաստիկ հեղեղումների հետևանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 18-ին հայտնել Khaama Press գործակալությունը:

 

Բնակավայրերի հեղեղման պատճառ են դարձել նախօրյակին երկրի հյուսիսի մի շարք շրջաններում տեղացած տեղատարափ անձրևները: Ջուրն այնքան արագ է ավելացել, որ բնակիչներից շատերը չեն հասցրել փրկվել ջրհեղեղից:

 

Տեղի պաշտոնատարները հայտնել են, որ անակնկալ հեղեղումներն ընդգրկել են Սամանգան հյուսիսային նահանգի, Բաղլան և Թահար հյուսիսարևելյան նահանգների և Բադգիս հյուսիսարևմտյան նահանգի բնակելի շրջանները:

 

Առավել մեծ վնաս Է հասցվել Բադգիսի նահանգին: Գործակալության տվյալներով՝ երկրում լրջորեն դժվարացել Է երթևեկությունը հիմնական տրանսպորային երթուղիներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: